Արկադի Կարապետյան. Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, իսկ դիվանագետներն այդ հաղթանակները զրոյի են հավասարեցրել

Արկադի Կարապետյան. Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, իսկ դիվանագետներն այդ հաղթանակները զրոյի են հավասարեցրել

PanARMENIAN.Net - Արցախյան պատերազմում հաղթնակը տրվել է համառ պայքարի ու մեծ զոհողությունների գնով, այս մասին օրերս երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

«Մենք քայլն արեցինք, Աստված էլ օգնեց»,-շեշտել է Արկադի Կարապետյանը հավելելով, որ հայ ժողովուրդը երբ կռվել է՝ միշտ էլ հաղթել է, այլ հարց է, որ դիվանագետներն այդ հաղթանակները զրոյի են հավասարեցրել:

Խոսելով պատերազմի մասին տարածվող տարբեր պատմությունների մասին նա նկատել է, որ այս տարիների ընթացում տարբեր առասպելներ են հորինվել, իբր հաղթել օգնել են ռուսները: «Վստահեցնում եմ, որ նրանք զինամթերք չեն մատակարարել, այլ վաճառել են:Մինչեւ հիմա հիշում եմ, որ 3 БМП եմ գնել, որի դիմաց վճարել եմ 240 հազար ռուբլի», հայտնում է Karabakh-open.info-ն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---