CTC–ի միջազգային տարբերակը կհեռարձակվի նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում![]() 12 մայիսի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում մալուխային ցանցի միջոցով կհեռարձակվի ռուսական առաջատար СТС–հեռուստաալիքի միջազգային տարբերակը։ «СТС Media» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կազմակերպությունը համաձայանգիր է կնքել Masttel, Global Media Group և NUR DUYASI ընկերությունների հետ և բոլոր երեք երկրներում հեռարձակումն արդեն սկսված է։ Այն ստորագրված է 1-3 տարի ժամկետով։ «Մենք շատ ուրախ ենք համաձայանգիր կնքելու և միևնույն ժամանակ Անդրկովկասի երեք երկրների շուկա դուրս գալու համար։ Մեր գործընկերները մեծ փորձ ունեն աշխատելու, լավատեղյակ են շուկայից և նրա պահանջներից։ Վստահ ենք, որ մեր միջազգային տարբերակը մեծ պահանջարկ կունենա»,– ասել է ընկերության պաշտոնյաներից Մարատ Դեվլեթ –Կիլդեևը։ СТС Media–ին են պատկանում СТС, «Домашний», «Перец», ինչպես նաև Ղազախստանում հեռարձակվող «31» ալիքները։ Այն ունի մոտ 150 մլն լսարան։ Հեռուստաընկերության միջազգային տարբերակը հասանելի է Հյուսիսային Ամերիկայում , Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |