ՀՀԿ պատգամավոր. Ընտրակաշառքի մասին բարձրաձայնում են մեղավորները

ՀՀԿ պատգամավոր. Ընտրակաշառքի մասին բարձրաձայնում են մեղավորները

PanARMENIAN.Net - Ընտրակաշառքի մասին բարձրաձայնում են այն քաղաքական ուժերը, ովքեր ավելի շատ են «թաթախված» այդ գործում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ «բոլորն էլ դրա մեջ ունեն ներկայացվածություն»: Աճեմյանը նաև ասաց, որ հասարակությունն ինքը պիտի զերծ մնա ընտրակաշառքներից:

«Մենք չենք կարծում, որ անթերի ընտրություններ ենք անցկացրել: Բայց համոզված ենք, որ հաջորդ անգամ կկարողանանք շտկել թերությունները, որոնք եղան այս ընտրություններում», - ասաց պատգամավորը:

Աճեմյանը նաև հավելեց, որ «իդեալական ընտրություններ կարող են լինել միայն իդեալական հասարակությունում»: Անդրադառնալով ՀՀԿ-ի քարոզարշավին՝ բանախոսը նշեց, որ չնայած քննադատությունների բազմազանությանը, ՀՀԿ-ի ընտրած ռազմավարությունը տվեց իր արդյունքները:

«Քարոզարշավը նաև աշխատանք է: Այն ռիթմը, որով մենք հանդիպել ենք հասարակությանը, հեռավոր համայնքներում և գյուղերում, շատ կօգնի մեզ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք մենք արդեն կազմել ենք», - իր խոսքում նշեց բանախոսը: Նա նշեց, որ քարոզարշավի արդյունավետությունը պետք է ընտրությունների արդյունքներով գնահատել: Պատգամավորը նաև խոստացավ, որ մոտական 5 տարիների ընթացքում գյուղական համայնքների խնդիրները լուծում կստանան:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---