30 ուսանող մասնակցել է «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովին12 մայիսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Հիմնադրամի հաղորդագրութայն մեջ նշվում է, որ համաժողովում Երևանի բուհերը ներկայացնող 30 ուսանողներ, հանդես գալով Արաբական պետությունների լիգայի խորհրդի, ինչպես նաև դիտորդ պետությունների դեսպանների դերում, առաջարկել են Իրանի խնդրի լուծման իրենց տարբերակները։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն ընդգծել է ուսանողների շրջանում անցկացվող նման մոդել-համաժողովների դերը միջազգային հարաբերությունների ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովը տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ։ Շաքարյանը կարեւորել է հատկապես այն հանգամանքը, որ երիտասարդներն անդրադառնում են Իրանի խնդրին. «Մենք պետք է փորձենք կանխատեսել Իրանի հետ կապված զարգացումները և տարածաշրջանի արձագանքը, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է ապագան վերլուծելու, մեր դիրքորոշումը մոդելավորելու համար»,–ասել է նա։ Մոդել-համաժողովի մասնակիցները հիմնականում միջազգային հարաբերությունների, արևելագիտության, քաղաքագիտության բաժինների ուսանողներ էին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |