Երևանում հեծանվային մայրուղին հավանաբար կլինի Արտաշատի խճուղուց Մատենադարան ընկած ճանապարհին

Երևանում հեծանվային մայրուղին հավանաբար կլինի  Արտաշատի խճուղուց Մատենադարան ընկած ճանապարհին

PanARMENIAN.Net - Երևանի բոլոր վարչական շրջաններում «Կանաչաստան» ՀԿ-ն անցկացրել է հարցում` պարզելու, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում հեծանվային տրանսպորտի կիրառմանը:

Հարցվածների 91% դրական է արձագանքել, իսկ 41% պատրաստ է օգտվելու հեծանվային վարձույթներից: «Հեծանվային տրանսպորտի կիրառման համար իրականացրել ենք բազմաթիվ հետազոտություններ, ուսումնասիրել ենք եվրոպական փորձը և համագործակցել ենք բնապահպանական փորձագետների հետ»,- նշեց «Կանաչաստանի» տնօրեն Տիգրան Ճորոխյանը:

Նրա կարծիքով, առաջնային նպատակն է մասսայականացնել հեծանվային տրանսպորտը, և քանի որ այն հատկապես կիրառելի է զբոսաշրջիկների մոտ, որոշել են Հայաստանի տեսարժան վայրերի համար ևս նախատեսել հեծանվային ճանապարհ. «Կարևոր է նաև իրար կապել համալսարանները և զվարճանքի վայրերը, որտեղ շատ երիտասարդներ են լինում»: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արսեն Գասպարյանը նշեց, որ քաղաքապետարանը ստացել է «Կանաչաստանի» հաշվետվությունը, որտեղ բավական լավ ներկայացված են աշխատանքները:

«Մենք դրական ենք վերաբերվում այս ծրագրի մեկնարկին և երկու տարբերակ ենք մշակել, որ այն իրականացվի Լեոնի և Կոմիտասի այգիներում: Իրավական առումով որևէ խոչընդոտ չկա, որ ծրագիրը կյանքի կոչվի: Մեզ հետաքրքրում է նաև բնակչության շրջանում այս տրանսպորտային ձևի նկատմամբ պահանջարկը և հեծանիվ վարելու ցանկությունը»,- ասաց Գասպարյանը:

Բնապահպանության փորձագետ Արմեն Վերմիշյանը ավելացրերց, որ Երևանում հնարավոր և օրհասական է հեծանվային տրանսպորտի ներմուծումը: Վերմիշյանի խոսքերով, նրանք ուսումնասիրել են եվրոպական և հատկապես հոլանդական փորձը, որը շատ կիրառելի է աշխարհում. «Ուսումնասիրել են ուղիները և կայանատեղիները կառուցելու փորձը և որպես մայրուղի կկիրառենք Արտաշատի խճուղուց Մատենադարան ընկած ճանապարհը: Մեր կարևոր նպատակներից էր, որ ճանապարհը հնարավորինս շատ տարածքներ ընդգրկի և ռելիեֆի առումով հարմար լինի: Մշակել ենք նաև հեծանիվների վարձակալման համակարգը, որը կիրառվում է Օտտավայում և Լոնդոնում: Այն հնարավորություն է տալիս մի թաղամասից հեծանիվ վերցնելու դեպքում` հանձնել մեկ այլ թաղամասում»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---