Օլիմպիական կրակի ջահը մայիսի 18-ին Աթենքից կտեղափոխվի Մեծ Բրիտանիա

Օլիմպիական կրակի ջահը մայիսի 18-ին Աթենքից կտեղափոխվի Մեծ Բրիտանիա

PanARMENIAN.Net - Օլիմպիական կրակի ջահը մայիսի 18-ին Աթենքից կտեղափոխվի Մեծ Բրիտանիա British Airways ավիաընկերության հատուկ չվերթով: Ինքնաթիռը վայրէջք կկատարի բրիտանական թագավորական ՌԾՈՒ ավիավիայի «Քալդրոուզ» բազայում, որը գտնվում է Քորնուոլ կոմսությունում:

Օլիմպիական կրակը գիշերը կանցկացնի այդ ռազմական բազայում: Հաջորդ օրը 771-րդ էսկադրիլիայի զինծառայողներն օլիմպիական կրակի ջահը կտեղափոխեն «Սի քինգ» ինքնաթիռ, որն օգտագործվում է փրկարարական գործողություններ անցկացնելու համար: Բրիտանացի արքայազն Ուիլյամը ծառայում է նման ուղղաթռիում Ուելսի ռազմական բազայում: «Սի քինգ» ուղղաթիռի անձնակազմի չորս անդամներ ջահը կտանեն Քորնուոլում գտնվող Լիզարդ թերակղզու Լենդս Էնդ հրվանդան:

Էստաֆետը կշարունակվի 70 օր, որոնց ընթացքում նրա մասնակիցները կհաղթահարեն 12 հազար 800 կմ երկարությամբ ճանապարհ:

Էստաֆետը կավարտվի հուլիսի 27-ին Ստրատֆորդ շրջանի Օլիմպիական մարզադաշտում, երբ տեղի կունենա ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---