Լևոն Շիրինյան. ԲՀԿ-ի համար ավելի ճիշտ կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմել![]() 12 մայիսի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ավելի ճիշտ կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմել: Այս մասնի այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կգնա այդ քայլին, քանի որ «նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ին հենարան է պետք»: Անդրադառնալով ՀԱԿ-ի 7 տոկոսի շեմը հաղթահարելուն` Շիրինյանը նշեց, որ ՀԱԿ-ի ներկայությունն ԱԺ-ում «խիստ անհրաժեշտ էր», քանի որ ի դեմս ՀԱԿ-ի խորհրդարանում ներկայացված կլինի ամբողջ ընդդիմությունը: «Ընդդիմության կորիզը տեսնում եմ ՀԱԿ-ի մեջ: Եթե նրանք իսկապես ճկուն, խելքով և շնորքով քաղաքականություն վարեն` պատգամավորների թիվն այդքան կարևոր չի լինի: Պիտի ներդաշնակ աշխատեն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս», - ասաց Շիրինյանը: Բանախոսն այդքան էլ չկարևորեց Արամ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ վայր է դնում պատգամավորական իր մանդատը: «Նրանք լավ ընկերներ են, երկար ճանապարհ են անցել: Բայց երբ կուսակցությունում մի որոշում է ընդունվում, բոլորին չի կարող բավարարել», - ասաց Շիրինյանը` հավելելով` կարևորն այն է, որ ՀԱԿ-ն անցավ ԱԺ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |