ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Կրեմլում չեն կարող լրջորեն հավատալ նրան, որ մենք կհարձակվենք Ռուսաստանի վրա![]() 12 մայիսի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը խստացրել է Մոսկվայի նկատմամբ տոնը: Նա սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի սպառնալիքները Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տարրերի վրա կանխիչ հարված հասցնելու հնարավորության մասին: Stuttgarter Zeitung թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 12-ին, Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ այդ «չափազանց անտեղի» ձևակերպումները սկզբունքորեն հակասում են 2010-ի վերջին համաձայնեցված գործընկերության ընդլայնման մասին նպատակին: «ՆԱՏՕ-ի հասցեին սպառնալիքները հակասում են այդ ուղղությանը»,- փաստել է նա: «Կրեմլում չեն կարող լրջորեն հավատալ նրան, որ մենք կհարձակվենք Ռուսաստանի վրա: Այն, որ մարդիկ կարող են այդպես մտածել, ինձ համար անհասկանալի է: Եթե Ռուսաստանին ինչ-որ մեկը սպառնում է, ապա դա Արևմուտքը չէ»,- ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |