Տպագրվել են ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների զեկույցները և դասախոսությունները![]() 12 մայիսի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսի նյութերի ժողովածուն, որում տեղ են գտել 2011թ. նոյեմբերի 21-25-ին Երևանում կայացած կոնֆերանսի դասախոսությունները և երիտասարդ աստղագետների զեկուցումները: Խմբագիրներն են Արեգ Միքայելյանը, Օլեգ Մալկովը և Նիկոլայ Սամուսը: Դասախոսությունները և զեկուցումները ռուսերեն կամ անգլերեն են, իսկ նրանց ամփոփագրերը` միաժամանակ այդ երկու լեզուներով: Նախորդ տարի կայացած կոնֆերանսը նվիրված էր Յու. Գագարինի առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին և կրում էր «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» խորագիրը: Միջոցառմանը մասնակցել էին 52 աստղագետներ և ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Տաջիկստանից, ինչպես նաև Ֆրանսիայից: Այն կազմակերպել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Բյուրականի աստղադիտարանի, Հայկական աստղագիտական ընկերության և Միջազգային համագործակցության զարգացման ընկերության հետ համատեղ` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանավորությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |