Տեղի ունեցավ «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» ֆիլմի պրեմիերան![]() 12 մայիսի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում այսօր տեղի ունեցավ Էդուարդ Ղազարյանի մասին պատմող առաջին` «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարել է «Օրդֆիլմ» ընկերությունը, ռեժիսորն է Հայկ Օրդյանը: Նկարահանումները սկսվել էին դեռևս 2009 թվականին: Ֆիլմի հեղինակ Հարություն Տոլանյանն ասաց, որ ֆիլմը Ղազարյանի մասին պատմող այլ աշխատանքներից տարբերվում է նրանով, որ արվեստագետն այստեղ ներկայացվել է և' որպես միկրոքանդակագործ, և' որպես երաժիշտ ու երաժշտական գործիքներ պատրաստող: Տոլանյանը նշեց, որ ծրագրեր կան ֆիլմը նաև արտասահմանում ներկայացնելու, սակայն դրա համար դեռևս բավարար ֆինանսական միջոցներ չկան: Մինչև ֆիլմի ցուցադրությունը ֆիլհարմոնիայում ներկայացված էին նաև Էդուարդ Ղազարյանի որոշ միկրոքանդակները և նրա պատրաստած երաժշտական գործիքների լուսանկարները: Լուսինե Ամիրջանյանը, ֆիլմի դիտումից հետո կիսվելով իր տպավորություններով, ասաց` ցավում է, որ մեր երկրում մեծերին գնահատում են միայն իրենց մահից հետո. «Ֆիլմը հետաքրքրիր էր , բայց կարճ, կարծում եմ` հրաշալի կլինի, որ նրա մասին հետագայում ևս ավելի ընդգրկուն գեղարվեստական ֆիլմ նկարվի»։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |