Եգիպտոսի սահմանադրությունը պետք է հիմնվի Ղուրանի և Շարիաթի վրա, կարծում է «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածուն

Եգիպտոսի սահմանադրությունը պետք է հիմնվի Ղուրանի և Շարիաթի վրա, կարծում է «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածուն

PanARMENIAN.Net - Եգիպտոսի սահմանադրությունը պետք է հիմնվի Ղուրանի և Շարիաթի վրա, կարծում է «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածու Մուհամմեդ Մուրսին: «Ղուրանը մեր սահմանադրությունն է, մարգարեն` մեր առաջնորդը, ջիհադը` մեր ճանապարհը, իսկ հանուն Ալլահի մահը` մեր նպատակը»,-հայտարարել է Մուրսին`ախընտրական ելույթով հադես գալով Կահիրեի համալսարանի ուսանողների առջև:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժումը լեգալիզացվել է Եգիպտոսում հունվարյան ժողովրդական ապստամբությունից հետո` քաղաքական կուսակցության ստեղծման ճանապարհով:

Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իսլամիստները օրենսդիր հավաքում ստացան բացարձակ մեծամասնություն, «Մահմեդական եղբայրներն» ակտիվորեն ձգտում են նվաճել երկրի նախագահի պաշտոնը: Շարժումն առաջադրել է միանգամից երկու թեկնածություն, որպեսզի քվեարկության ժամանակ երաշխավորի իր մասնակցությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---