«Սարդարապատ» շարժումը կոչ է արել Արտավազդ Վարդանյանին դադարեցնել հացադուլը![]() 13 մայիսի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ » շարժման նախաձեռնող խումբը կոչ է արել Արտավազդ Վարդանյանին, ով մայիսի 3-ից հացադուլ է հայտարարել, դադարեցնել իր քաղաքացիական ակցիան: Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության փաստումն է և փակուղուց դուրս գալու այլ ելքերի որոնման կոչ է հասարակությանը: Այն համընկնում է «Սարդարապատ» շարժման որդեգրած այլընտրանքային իշխանության ձևավորման գաղափարի հետ: Նրա կոչը շրջանառության մեջ է մտել և համապատասխան արձագանք է գտել մամուլում և սոցկայքերում: «Հակառակ վարչախմբի հակաօրինական և անմարդկային գործելակերպի, Արտավազդ Վարդանյանի հացադուլը իր առջև դրած խնդիրը լուծեց»,-ասվում է «Սարդարապատ » շարժման հայտարարությունում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |