ԿԸՀ ամփոփել է ընտրությունների արդյունքները![]() 14 մայիսի 2012 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում ամփոփել է ընտրության արդյունքները և որոշում ընդունել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասի։ Ըստ այդ որոշման, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր, «Ժառանգությունից»` 5, «Հայ Ազգային կոնգրեսից»` 7, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից` 5, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40, իսկ «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր: ԿԸՀ-ն այս որոշումը կայացրել է հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ստացված դիմում–բողոքների քննարկաման արդյունքում կայացված որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները և այլն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |