Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում 1005 միավորով զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը![]() 14 մայիսի 2012 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին АТР-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1 հորիզոնականով բարելավել է իր դիրքը և 1005 միավորով զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 11200 միավորով շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա): Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կարողացել է վերադառնալ երկրորդ հորիզոնական` շրջանցելով իսպանացի Ռաֆայել Նադալին: Նախօրեին Ֆեդերերը դարձել է Մադրիդում «Մաստերս» կարգի մրցաշարի հաղթող` եզրափակչում հաղթելով չեխ Թոմաշ Բերդիխին: Այս հաղթանակը թույլ է տվել շվեյցարացուն համաշխարհային վարկանիշում շրջանցել Նադալին ավելի քան 400 միավորով, ով Մադրիդում իր ելույթն ավարտել է երրորդ ռաունդում: Այժմ Ֆեդերերն ունի 9430 միավոր, իսկ Նադալը` 9105: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |