2012թ առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ գործարանը տվել է 2 տոկոսով ավել արտադրանք![]() 14 մայիսի 2012 - 10:57 AMT PanARMENIAN.Net - 2012թ առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ գործարանը տվել է 600 տոննա արտադրանք, ինչը 2 տոկոսով գերազանցել է ծրագրված ցուցանիշը: Հայաստանի Մաքսային ծառայության տվյալներով, հունվար-մարտ ամիսների ընթացքում արտահանվել է 5897 տոննա ֆոլգա, ինչը 0.5 տոկոսով կամ 30 տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2012թ առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումների ծավալից ԱՐՄԵՆԱԼ-ին բաժին է հասնում 5.5 տոկոս; Հաշվետու շրջանում գործարանը պետբյուջեին վճարել է 299.2 մլն դրամի չափով հարկեր, ինչը գրեթե 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը: ԱՐՄԵՆԱԼ-ը սոցիալական ապահովագրության հիմնադրամ է ներդրել 67.6 մլն դրամ (5,1% աճ), հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |