«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ներդրել է Card to card փոխանցման նոր ծառայություն![]() 14 մայիսի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Visa Money Transfer համակարգին` մեկնարկելով իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների ծառայությունն իր բոլոր Visaքարտապանների համար: Այսուհետ Բանկն իր քարտապաններին ընձեռում է հիանալի հնարավորություն հեշտությամբ և ակնթարթորեն փոխանցել գումարներ ՎՏԲ բանկի մի քարտից մյուսին Բանկի ավելի քան 90 բանկոմատների միջոցով: Card to card ծառայության առավելություններն են. Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի), յուրաքանչյուր փոխանցման դիմաց գանձվող միջնորդավճարի չափը կազմում է 0.2 % «ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հաճախորդների սպասարկման գործընթացում կիրառվող հեռակառավարման գործիքակազմը` ի շահ հաճախորդների սպասարկման որակի և հարմարավետության անընդհատ բարձրացմանը: Visa Money Transfer համակարգին անդամակցումը կհանդիսանա ևս մեկ քայլ քարտային շուկայում Բանկի մրցակցային առավելությունների ընդլայնման ու ամրապնդման և Բանկի քարտապաններին ժամանակակից ծառայությունների տրամադրման համար: ՀամակարգըԲանկի Visa քարտապաններին օրվա ցանկացած ժամի ընձեռում է հնարավորություն հեշտությամբ կատարել փոխանցումներ մեկ քարտից մյուսը Բանկի ընդարձակ բանկոմատային ցանցի միջոցով»,-ընդգծել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսևը: Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Փոխանցում» պատուհանում մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը և մուտքագրել փոխանցվող գումարը: Բանկոմատների տեղադիրքը և հասցեները հասանելի են Բանկոմատային քարտեզ ծառայության միջոցով, որը հաճախորդները կարող են անվճար ներբեռնել իրենց iPhone և Android հեռախոսներում Apple Store-ում և Android Market-ում տեղադրված ծրագրերի միջոցով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայքը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |