Յուրա Մովսիսյան. Շնորհակալ եմ «Կրասնոդարին» հրաշալի խաղաշրջանի համար, ինձ համար սա իսկական հաճույք էր![]() 14 մայիսի 2012 - 11:24 AMT PanARMENIAN.Net - «Շնորհակալություն «Կրասնոդարին» հրաշալի խաղաշրջանի համար, ինձ համար սա իսկական հաճույք էր: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել թիմակիցներիս, մարզչական շտաբին, և, բնականաբար, Ռուսաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի երկրպագուներիս, ովքեր աջակցում էին մեր թիմին»,- Facebook-ի իր էջում գրել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Նալչիկի «Սպարտակի» հետ: Մովսիսյանն իրացրել է 11մետրանոց: Սա Ռուսաստանի առաջնությունում Մովսիսյանի 14-րդ գնդակն էր, իսկ լավագույն ռմբարկուների ցուցակում նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |