Դան Պետրեսկուն կշարունակի մարզել Մարկոս Պիզելլիի թիմը![]() 14 մայիսի 2012 - 11:47 AMT PanARMENIAN.Net - «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն հայտարարել է, որ չի ծրագրում տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ: Կրասնոդարի թիմը, որտեղ հանդես է գալիս Մարկոս Պիզելլին, 2011/12 խաղաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԲԿՄԱ-ն հետաքրքրված է ռումինացի մարզչով, քանի որ, ամենայն հավանականությամբ կհրաժարվի Լեոնիդ Սլուցկուց: «Եթե տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ինձանով հետաքրքրվում է բանակային ակումբ, նշանակում է, որ ես ինչ-որ բան ճիշտ եմ անում: Սակայն կընդգծեմ, որ «Կուբանի» հետ 3-ամյա գործող պայմանագիր ունեմ: Իմ բոլոր ծրագրերը կապված են Կրասնոդարի թիմի հետ»,-ասել է Պետրեսկուն: Մարզիչն ընդգծել է, որ 2011/12 խաղաշրջանում թիմի վերջնական արդյունքի վրա ազդել է ֆուտբոլիստների փորձի պակասը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |