Արտավազդ Վարդանյանը դադարեցրել է հացադուլը![]() 14 մայիսի 2012 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև շուրջ 13 օր հացադուլ հայտարարած մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իր առողջական վիճակը նորմալ է և նա հացադուլը դադարեցրել է իր ընկերների պահանջով. «Ընկերներս ինձ ասացին, որ իմ առջև դրված խնդիրն արդեն լուծված է։ Չնայած ես ուզում էի դեռ շարունակել և էլի ինչ-որ բաներ անել. փորձել նորից վրան դնել։ Ի վերջո պետք էր «Բազազին»` փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին ցույց տալ, որ այս երկրում օրենքը հաղթելու է, բայց տղաներն ասացին՝ բավական է, դրա համար ես հանձնվեցի։ Ոչ թե հանձնվեցի իշխանությունների հորդորին, այլ ընկերներիս»,–ասաց Արտավազդ Վարդանյանը։ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամը նաև նշեց, որ այս փուլում կկազմակերպվեն քննարկումներ իր ներկայացրած պահանջի` այընտրանքային ընտրությունների անցկացման հետ կապված։ Արտավազդ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել դեռևս մայիսի սկզբից և բողոքում է Հայաստանում ընտրությունների կարգի դեմ՝ առաջարկելով այլընտրանքային ընտրություններ։ Երեկ «Սարդարապատ» շարժումը կոչ էր արել Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |