5 հայ բռնցքամարտիկներ Մոսկվայում կայացած միջազգային մրցաշարում նվաճել են մեդալներ

5 հայ բռնցքամարտիկներ Մոսկվայում կայացած միջազգային մրցաշարում նվաճել են  մեդալներ

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը:

ՀՀ վաստակավոր մարզիչ, հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ մասնակցած Հայաստանի բոլոր հինգ պատվիրակները դարձել են մրցանակակիր:

Տիգրան Արմենակյանը (81 կգ) զբաղեցրել է 2-րդ տեղը, Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գագիկ Գևորգյանը, Կարեն Տոնականյանը (60 կգ) և գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը արժանացել են 3-րդ մրցանակային տեղին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---