Վրոցլավում սպիդվեյի մրցումների ժամանակ վթարի է ենթարկվել աշխարհի չեմպիոն Լի Ռիչարդսոնը

Վրոցլավում սպիդվեյի մրցումների ժամանակ վթարի է ենթարկվել աշխարհի չեմպիոն Լի Ռիչարդսոնը

PanARMENIAN.Net - Լեհական Վրոցլավ քաղաքում սպիդվեյի մրցումների ժամանակ վթարի է ենթարկվել և մահացել է աշխարհի չեմպիոն բրիտանացի Լի Ռիչարդսոնը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 13-ին Օլիմպիական մարզադաշտում: Մրցավազքի ժամանակ Ռիչարդսոնը դիպել է իր կողքից ընթացող մրցակցի անիվը, կորցրել է հավասարակշռությունը և բախվել պատնեշին: Բժիշկների խոսքով, նա ստացել է կրծքավանդակի լուրջ վնասվածք և մահացել հիվանդանոցում` վիրահատության ժամանակ:

Ռիչարդսովը սպիդվեյով զբաղվում է սկսած 1999թ-ից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---