Եվրախորհրդարանական. Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական ընտանիքին14 մայիսի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» ծրագիրը չափազանց կարևոր է և Հունգարիան շահագրգռված է, որ այն հաջող ընթացք ունենա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավոր Զիտա Գուրմաին: Ըստ նրա, Հունգարիայի համար առաջնային են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և անկախ դատական համակարգը: «Այս ամենը ենթադրում է «Արևելյան գործընկերության» ծրագիրը և մենք հուսով ենք, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը Կովկասում»,-ասել է եվրոպացի պատգամավորը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Զիտա Գուրմաին գտնում է, որ Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական ընտանիքին: «Հայերն ու հունգարացիները միասին մարտնչել են Երկրորդ համաշխարհայինի տարիներին, մենք դա հիշում ենք: Եթե երկրները չհարգեն միմյանց և մոռանան պատմությունը, դա ոչ մի լավ բանի չի բերի: Օրինակը Թուրքիան է: Եվրախորհրդարանում ոչ ոք չի կասկածում, որ 1915թ. Ցեղասպանություն է եղել և քանի դեռ Թուրքիան չի ճանաչել այդ փաստը, նա առաջ չի գնա»,-ասել է պատգամավորը: Ինչ վերաբերում է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, ապա եվրապատգամավորը գտնում է, որ դրանք շատ ավելի լավ անցան, քան նախորդները և կանանց տոկոսը, որոնք ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին, զգալիորեն աճել է: «Կանայք ցանկացած հանրության կարևոր մասն են և նրանք պետք է մասնակցեն օրինագծերի մշակմանը, որոնք ուղղված են ազգաբնակչության կյանքի բարելավմանը: Կարևորը անվտանգությունն է, տնտեսությունն ու մշակույթը, այդ ոլորտներից յուրաքանչյուրում կանայք կարող են օգտակար լինել»,-ասել է Զիտա Գուրմաին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |