Ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձել է «Բարեկամություն, խաղաղություն Կովկասում» մրցաշարի հաղթող![]() 14 մայիսի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայում հունիսի 16 –ին կմեկնարկի Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Այդ ստուգատեսում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականը: Մինչ առաջնության մեկնարկը հայ ազատ ոճայինները Դաղստանի Խասավյուրտ քաղաքում մասնակցել են «Բարեկամություն, խաղաղություն Կովկասում» անվանումով միջազգային մրցաշարի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ: Մրցաշարի հաղթող է դարձել Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), նա կարողացել է հաղթել իր բոլոր չորս մրցակիցներին և գրավել է առաջին տեղը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գոռ Գրիգորյանը (63 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ) , Արտակ Հովհաննիսյանը (55 կգ) և Դավիթ Ափոյանը (74 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |