Վեհափառն ընդունել է Քուվեյթի շեյխուհուն![]() 14 մայիսի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 13-ին ընդունել է Քուվեյթի շեյխուհի Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը` երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ: Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրել է Շեյխայի այցելության նպատակը` նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներում` օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին: Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ է կատարել հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանը` ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է Քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասի` Նորին Սրբությունը նշել է, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ և բարեկամությամբ և որ դարերի ընթացքում ձևավորված գեղեցիկ ավանդույթների արտահայտություններն այսօր տեսանելի են Քուվեյթում: Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել, որ երկու երկրների միջև դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել, որոնք գնալով ավելի սերտանում ու գործակցային են դառնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Քուվեյթի հայկական համայնքին` գոհունակությամբ նշելով, որ ապրելով խաղաղ ու բարօր կյանքով` հայորդիներն իրենց կարևոր ներդրումն են բերում Քուվեյթի կյանքի առաջընթացին: Ի դեմս Շեյխա Ֆարիհայի` Նորին Սրբությունն իր շնորհակալությունն ու գնահատանքը է հայտնել Քուվեյթի Էմիրին և իշխանություններին` հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունն է հայտնել նաև Շեյխա Ֆարիհային նրա մարդասիրական գործունեության համար` ընդգծելով, որ իրականացվող բարեգործությունը բարձր է գնահատվում բոլոր ժողովուրդների կողմից անկախ կրոնական պատկանելությունից: Հանդիպման ընթացքում Շեյխա Ֆարիհան ուրախություն է հայտնել Հայաստան և մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ: Իր խոսքում տիկին Ֆարիհան նաև անդրադարձել է Քուվեյթում առկա կրոնական հանդուրժողականության բարձր մակարդակին, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում հայության կարևոր դերակատարությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |