RWE գերմանական էներգետիկ հսկան ցանկանում է հրաժարվել Nabucco-ին մասնակցելուց

RWE գերմանական էներգետիկ հսկան ցանկանում է հրաժարվել Nabucco-ին մասնակցելուց

PanARMENIAN.Net - RWE գերմանական կոնցեռնը դիտարկում է Nabucco-ից հեռանալու հարցը, կիրակի dpa գործակալությանը հաղորդել է կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչը: DerSpiegel-ի տեղեկությունների համաձայն, դա պայմանավորված է նրանով, որ այս փաթեթի արժեքը գրեթե 2 անգամ ավելացել է` 9-15 մլրդ եվրոյով:

Nabucco-ից դուրս գալու վերջնական որոշում գերմանական կոնցեռնը դեռ չի կայացրել, սակայն վերջինիս պաշտոնական ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են Բեռլինում և Բրյուսելում քաղաքական գործիչներին նման հեռանկարի հավանականության մասին: AFP գործակալությունը նշում է, որ ԵՄ Nabucco-ի միջոցով փորձում է իր համար հասանելի դարձնել Կենտրոնական Ասիայի գազի հանքավայրերը` այդ կերպ նվազեցնելով Ռուսաստանից գազի մատակարարման կախվածությունը:

Nabucco-ից դուրս գալու մասին հայտարարել է նաև Հունգարիայի խոշորագույն` MOL, նավթագազային ընկերությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---