Բրիտանացիները գնել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի տոմսերի 75 տոկոսը

Բրիտանացիները գնել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի տոմսերի 75 տոկոսը

PanARMENIAN.Net - Բրիտանացիները գնել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի տոմսերի 75 տոկոսը, այս մասին հաղորդել է խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեբ Կոին:

Նա ընդգծել է, որ ինքը, որպես սպորտային խաղերի սիրահար, ցավում է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողացել ձեռք բերել տոմսեր: «Սպորտային մրցույթների պատմության մեջ չեն եղել տոմսեր, որոնք այսքան յուրօրինակ պահանջարկ ունենային»,-ընդգծել է նա:

Բացի այդ, նա ընդգծել է, որ կազմակերպիչները հասել են իրենց առջև դրված բոլոր նպատակներին` մարզադաշտերը լիքը կլինեն, տոմսերը կվաճառվեն մատչելի գներով և ծրագրված հասույթը ևս ստացվել է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---