Մոսկովյան դատարանը հանել է կալանքը «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի ունեցվածքից![]() 14 մայիսի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երկուշաբթի օրը որոշում է կայացրել հանել կալանքը «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի ունեցվածքից: Ալեքսանյանի հարազատների միջնորդությունը նրա տների և ավոտոմեքենաների վրայից կալանքը հանելու մասին բավարարվել է: «Քրեական գործ չկա, քաղաքացիական վեճեր չկան, դա օրենքի ճչացող խախտում է, այդ իրավիճակը պահանջում էր անհապաղ լուծում»,- դատարանում ասել է Ալեքսանյանի ընտանիքի փաստաբան Գևորգ Դավթյանը: «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին նախագահ Վասիլի Ալեքսանյանը մահացել է 2011-ի հոկտեմբերի 3-ին: Նա հիվանդ էր ծանր տեսակի ՁԻԱՀ-ով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |