ԵԿԲ-ն կարող է այս տարի առաջին անգամ նվազեցնել հաշվառման տոկոսադրույքը

ԵԿԲ-ն կարող է այս տարի առաջին անգամ նվազեցնել հաշվառման տոկոսադրույքը

PanARMENIAN.Net - Եվրոպական Կենտոնական բանկն արդեն հունիսին կարող է անհրաժեշտության դեպքում նվազեցնել առանցքային տոկոսադրույքը եվրագոտու տնտեսության աճի կանխատեսման կրճատման ֆոնին, հաղորդել է կառավարման խորհրդի անդամ Լյուք Քոենը, հաղորդում է Reuters-ը:

Մեկնաբանելով տնտեսական կանխատեսումները, որոնք հրապարակվելու են հունիսին, Քոենը հաղորդել է, որ լուրջ տարբերություն չի սպասում մարտյան ցուցանիշներից: Հնարավոր է աճի ոչ մեծ վատացում, որը չպետք է ֆունտամենտալ հետևանքների հանգեցնի:

ԵԿԲ ներկայացուցիչը նաև նշել է, որ այս տարի վտանգ չի տեսնում գնաճի համար: Միաժամանակ նա հավելել է, որ բանկային կարգավորիչը դեռ չի սպառել արտակարգ օգնության գործիքները, և եթե իրավիճակը փոխվի, ապա ԵԿԲ ոչ ստանդարտ միջոցները, ինչպիսիք են եռամյա վարկերը, չեն խանգարում առանցքային տոկոսադրույքի բարձրացմանը:

Քոենը նաև ասել է, որ Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից պետական արժեթղթերի հետագա գնումը «չի օգնի», քանի որ միայն կառավարություններից է կախված կառուցվածքային բարեփոխումների անցկացումը, որոնք կարող են վերականգնել ներդրողների վստահությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---