ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՖՈՆԻ ՉԱՓՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչները այցելել են Հայաստանի հետ սահմանը եւ ճառագայթային ֆոնի չափումներ անցկացրել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նրանք վերցրել են հողի նմուշներ, որոնք պետք է ուսումնասիրվեն լաբորատոր պայմաններում` ճառագայթման աստիճանը ճշտելու նպատակով: Թուրքիայի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի գլխավոր խորհրդական Օզեր Օզերդեմի խոսքերով` գործողության նպատակը Հայկական ատոմակայանից ճառագայթման հնարավոր արտահոսքի ուսումնասիրումն է: Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին թուրքական Իգդիր նահանգի ղեկավարությունը հայտարարել էր Հայկական ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին եւ սկսել ստորագրություններ հավաքել այդ պահանջի տակ:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---