Կարիերայի օր էքսպոն կմեկնարկի մայիսի 17-ին

Կարիերայի օր էքսպոն կմեկնարկի մայիսի 17-ին

PanARMENIAN.Net - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում մայիսի 17-ին կմեկնարկի ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված առաջին Կարիերայի օր էքսպոն:

«Կառուցիր քո ապագան այսօր» խորագրով կարիերայի օրվա ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին, պրակտիկայի ծրագրերին, ինչպես նաև մասնագիտական զարգացման և զբաղվածության այլ հնարավորություններին:

Կարիերայի օրվան կմասնակցեն 30 առաջատար գործատուներ ` բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական, լրատվական և այլ ոլորտներից։

Էքսպոն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ՁԶՇՄ) ծրագրի աջակցությամբ։ Այն կմեկնարկի առավոտյան ժամը 11։00–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---