«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» տեղի կունենա մայիսի 21-27-ը![]() 14 մայիսի 2012 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը յուրաքանչյուր մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, այս տարի վերը նշված շաբաթը տեղի է ունենալու մայիսի 21-27-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաջալերում է անդամ երկրներին իրենց ներդրումն ապահովել նախաձեռնությանը: Նախարարությունն առաջարկում է գեղարվեստական կրթության հաստատություններին միանալ նախաձեռնությանը, կազմակերպելով համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում կարող է օգտագործվել տոնակատարության խորհրդանիշը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |