ԵԱՀԿ ՄԽ-ն մտահոգ է «վերջին միջադեպերով» շփման գծում, սակայն կոչ է անում ձեռնպահ մնալ պատասխանից14 մայիսի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ մայիսի 11-14 Երևան և Բաքու այցելությունների և ՀՀ ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ավարտին: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Համանախագահները շարունակել են քննարկել հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցր, որոնք ուղղված էին խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների պահպանման, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի մշակմանը և հումանիտար կապերի հաստատմանը: Համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում արձանագրված վերջին դեպքերի առնչությամբ և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և պատասխան քայլեր չձեռնարկել: Համանախագահները ողջունում են այն, որ կողմերը հաստատել են հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը: Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև զինված ուժերի ու խաղաղ բնակչության ներկայացուցիչների միջև վստահության հաստատմանն ուղղված միջոցները, այդ թվում 1994թ. գործող հրադադարի ռեժիմի պահպանման համար: Բացի այդ, համանախագահները քննարկել են հայկական և ադրբեջանական մշակութային ու պատմական արժեքների պահպանման անհրաժեշտությունը մինչ կայուն խաղաղության հաստատումը: Համանախագահները մտադիր են շարունակել քննարկումները երկու երկրների ԱԳ նախարարների միջև առաջիկայում»: Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային: Ապրիլի 27-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Երեք զինծառայողներից ոչ մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Ապրիլի 30-ի գիշերը հրադադարը կրկին խախտվել է ադրբեջանցիների կողմից: Հայկական կողմից տուժածներ ու վիրավորներ չեն եղել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |