ՀԿԵ-ում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների սեզոնին

ՀԿԵ-ում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների սեզոնին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր տնտեսություններում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին: Երկաթուղում ուղևորատար վագոնները և լոկոմոտիվները զննվում են ու վերանորոգվում, ստուգվում են գնացքների անվտանգության համակարգերը:

Մասնավորապես, մինչև մայիսի 27-ը դեպոյում կվերանորոգվի ու կներկվի 31 վագոն, 12 էլեկտրագնացք, 16 վագոնում կուժեղացվի օդափոխության համակարգը, ուղևորափոխադրումների սեզոնին նաև նախապատրաստված են Վորոնեժում հիմնական վերանորոգումն անցած 7 վագոնները:

Հատուկ նախապատրաստում է անցնում նաև ուղևորներին սպասարկող ողջ անձնակազմը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին պատրաստման շրջանակներում վերանորոգման աշխատանքներ նաև կանցկացվեն Այրում-Գյումրի, Գյումրի-Երասխ, Երասխ-Մասիս և Քանաքեռ-Շորժա հատվածներում:

Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքը կսկսի գործել հունիսի 15-ից, իսկ Երևան-Սևան էլեկտրագնացքը` հուլիսի 1-ից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---