Սիրիայում առնվազն 30 մարդ է մահացել բախումների հետևանքով![]() 14 մայիսի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Ռաստան քաղաքում դաժան ընդհարումների արդյունքում մահացել են առնվազն 30 հոգի, նրանցից 23-ը զինծառայողներ են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական օբսերվատորիայի ներկայացուցիչների խոսքով, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Անցած հանգստյան օրերին կառավարական ուժերը սկսել են հարձակվել Ռաստան քաղաքի վրա, չնայած նրան, որ մեկ ամիս առաջ երկրում պետք է ուժի մեջ մտնի հրադադարի մասին համաձայնագիր՝ մշակված ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի կողմից: Ռաստանը սիրիական ընդդիմության ապաստաններից մեկն է: Վերջին տարում քաղաքի նկատմամբ վերահսկողությունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |