Մայիսի 16-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կջրազրկվի

Մայիսի 16-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կջրազրկվի

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերության հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վերանորոգման աշխատանքների պատճառով մայիսի 16-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա փողոցի 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 և 60, 62 համարների, Մեծարենց, Ծերենց փողոցների ու նրբանցքների, Շահումյանի 1-7, 14 փողոցների ու նրբանցքների, Կուրղինյան, Դ.Վարուժան, Շրջանային, Դուրյան, Վանթյան, Տիտով, Ի.Օրի, Մալաթիա, Մանուկյան, Ջիվանի, Մամիկոնյան, Բատիկյան, Միքայելյան, Ոսկանյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---