Աթենքում համերգ է կազմակերպվել ի զորակցություն Գյումրու «Վերածնունդ» փառատոնի14 մայիսի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի «Բենակի» թանգարանի սրահում տեղի ունեցավ հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանի բարեգործական մենահամերգը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիում անցկացվող երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ- փառատոնին: Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հույն հանդիսատեսներ: Համերգի առաջին մասում հնչեցին Բախի, Բարրիոսի, Ջուլիանիի ստեղծագործությունները, երկրորդ մասում Բրաուերի, Լաուրոյի գործերը, ինչպես նաև ներկայացվեցին հայկական ժողովրդական ստեղծագործությունների մշակումներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |