Գյուղնախարարությունը առաջարկում է նկարահանել ՀՀ ամբողջ հողատարածքները![]() 14 մայիսի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - GIZ/ ԳՄՀ – ի (Գերմանական միջազգային համագործակցություն) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթի առաջարկով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է վերջինիս գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը համատեղ իրականացրած ծրագրերի ու աջակցության համար` հույս հայտնելով, որ այդ ծրագրերը կունենան իրենց շարունակությունը նաև առաջիկա տարիներին, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Սերգո Կարապետյանը հատկապես ընդգծել է «Կենսաբազմազանության կայուն կառավաման ծրագրի» արդյունավետությունը, որն իրականացվել է ՀՀ ԳՆ «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ – ի հետ համագործակցությամբ: «Այս ծրագրի շրջանակներում իրականացված անտառների նկարահանումը շատ կարևոր էր մեզ համար: Այն լույս սփռեց հատկապես հասարակական կազմակերպությունների մտահոգությունների վրա: Ունեցանք նոր պակերացում Հայաստանի անտառային տնտեսության վերաբերյալ: Շատ կարևոր էր հանրային իրազեկումը, ինչպես նաև ձեր կողմից «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ – ի տեխնիկական վերազինումն ու մեր մասնագետների ուսուցման ու վերապատրաստման անցկացումը», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` առաջարկելով նկարահանել նաև ՀՀ ամբողջ հողատարածքները: Սերգո Կարապետյանը կարևորել է նաև Գերմանիայի աջակցությունը օրենսդրական ոլորտում` մասնավորապես անտառային օրենսդրության բարեփոխումներում: GIZ/ ԳՄՀ – ի (Գերմանական միջազգային համագործակցություն) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ընդգծել է, որ թեև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ իրականացված «Կենսաբազմազանության կայուն կառավաման ծրագիրն» ավարտվել է, սակայն մատնանշել է համագործակցության այն ոլոտները, որտեղ կարող են երկու երկրները` Գերմանիան և ՀՀ - ն համագործակցել` մասնավորապես առանձնացնելով գյուղանտեսական մթերքների արտահանման, սննդամթերքի անվտանգության ոլորտները: Երկու երկների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ակտիվացման նպատակով GIZ/ ԳՄՀ – ի(Գերմանական միջազգային համագործակցություն) հայաստանյան գրասենյակի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հրավիրել է մասնակցելու Գերմանիայում կայանալիք գյուղանտեսական ապրանքների ցուցահադեսին, որտեղ երկու երկրների նախարարները կկարողանան որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել: Սերգո Կարապետյանն ընդունել է հրավերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կողմից մեր երկրում իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |