Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» մրցույթը![]() 14 մայիսի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթը: Մրցույթին մասնակիցները պետք է ներկայացնեն լրատվամիջոցներում կամ այլ հրատարակչություններում արդեն լույս տեսած Արցախյան տարեգրությանը, հերոսամարտին, առօրյային, պատմամշակութային արժեքներին ու շենացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք տարածված կլինեն պարբերական, տպագիր, էլեկտրոնային մամուլում կամ ֆոտո գործակալությունների կողմից: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև հինգ լուսանկար: Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb և 300 dpi պարամետրերին: Լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները (ժամանակ, վայր, իրադարձություն, լուսանկարում պատկերված մարդկանց անուններ, աշխարհագրական և պատմա-ճարտարապետական հուշարձանների անվանումներ, հրապարակման տեղ, ժամանակ, հղումը` էլեկտրոնային տարբերակի դեպքում, իսկ տպագիր տարբերակի դեպքում` սկանավորված օրինակը, պաստառը և այլն) խնդրում ենք ուղարկել կից գրությամբ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը լուսանկարներն ուղարկել «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ» մրցութային նշումով` ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, կամ info@mindiaspora.am, contact@mindiaspora.am,mindiaspora@yahoo.com էլեկտրոնային հասցեին և զանգահարել (+374 10) 58 56 01 /109/ հեռախոսահամարին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |