ՄԱԿ–ը հայտարարում է «Կայուն էներգետիկա բոլորի համար» խորագրով լրագրողական մրցույթ

ՄԱԿ–ը հայտարարում է «Կայուն էներգետիկա բոլորի համար» խորագրով լրագրողական մրցույթ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նախաձեռնության շրջանակներում 2012թ. ապրիլի 4-ից օգոստոսի 10-ը հայտարարում են Հայաստանում կայուն էներգետիկայի կարևորությունը, ինչպես նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետության ոլորտներում իրականացվող աշխատանքները լավագույնս լուսաբանելու լրագրողական մրցույթ: Մրցանակներ նախատեսված են հետևյալ 5 անվանակարգերում` լավագույն տեսա-ռեպորտաժ, լավագույն ռադիո-ռեպորտաժ, լավագույն առցանց հոդված, լավագույն տպագիր հոդված, լավագույն լուսանկար։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց մամուլում աշխատող անհատ լրագրողներ:

Նյութերն ընդունվում են 2012թ. ապրիլի 4-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին կարող են ներկայացվել միայն այն լրագրողական նյութերը, որոնք պատրաստվել և հրատարակվել կամ հեռարձակվել են 2012թ. հունվարի 1-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցանակային կոմիտեն բաղկացած է ՄԱԶԾ, ՄԱԿ/ՀՏՎ, Հայաստանում գործող ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներից և հաղորդակցման ոլորտում աշխատող անկախ փորձագետներից:

Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա 2012թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքում: Հաղթողներին կշնորհվեն մրցանակներ և հավաստագրեր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների կողմից: Լավագույն լրագրողական նյութերը կցուցադրվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքում մրցանակաբաշխության ժամանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---