1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ12 հունիսի 2004 - 19:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւն է հանդիսանում 1999 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության համաձայնագրի ստորագրման ձախողման գլխավոր մեղավորը: Այդ մասին, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը` վկայակոչելով չափազանց տեղեկացված արեւմտյան դիվանագետներից մեկին: Աղբյուրի համաձայն, այն ժամանակ պատրաստ էր «հայամետ» համաձայնագիր, որի ստորագրմանը Հ.Ալիեւը, ԱՄՆ-ի պնդմամբ, ոչ միայն ստիպված էր համաձայնվել, այլ նաեւ մասամբ ստանձնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ռուսամետ կողմնորոշումից հրաժարվելու անհրաժեշտության մեջ համոզելու առաքելությունը` Ադրբեջանի հետ միասին ԱՄՆ հետաքրքրությունների ոլորտում ընդգրկվելու դիմաց: Այսինքն, Հայաստանը հնարավորություն էր ստանում մասնակցելու բոլոր տարածաշջանային նավթագազային նախագծերին: Ինչպես նշում է աղբյուրը, Ալիեւը կատարել էր իր խնդիրը: Միեւնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետի խոսքերով, պաշտոնական Բաքուն Կրեմլի համար կազմակերպեց «Ռոբերտ Քոչարյանի կողմից դավաճանության մասին» տեղեկատվության արտահոսք: Իսկ մնացածն արդեն ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր, նշում է աղբյուրը` հիշեցնելով, որ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ հայտնի ահաբեկչությունը Հայաստանի խորհրդարանում: Դիվանագետը յուրովի է բացատրում Հեյդար Ալիեւի նման քայլերի դրդապատճառները: Նրա կարծիքով, ստորագրման պատրաստ համաձայնագիրը ոչ միայն չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին, այն նաեւ ձեռնտու չէր անձամբ Հ.Ալիեւին, որպես քաղաքական գործչի: Հաշտության համաձայնագրի ստորագրման դեպքում նա Ադրբեջանի պատմության մեջ կմնար որպես «Ղարաբաղը Հայաստանին զիջած» նախագահ, ինչն իհարկե չէր կարող թույլ տալ, -գրում է «Զերկալոն»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |