Կոտայքի Պռոշյան գյուղի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել![]() 14 մայիսի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին, ժամը 14.20-ին ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «Վէա գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԿ օպերատիվ խմբեր: Դեպքի վայրում են գտնվել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և պետական հրդեհային տեսչության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ հարասակության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել է Վ. Սահակյանին պատկանող «ԳԱԶ 2402» մակնիշի 01 ՍՏ 833 պետհամարանիշերով ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետևանքով հարակից կայանված «ՎԱԶ 2109» մակնիշի 26 ԼՍ 238 պետհամարանիշերով ավտոմեքենան վնասվել է: Ապակու բեկորների հարվածից վարորդը`1972 թ. ծնված Ա. Հարությունյանն աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև «ԲՄՎ» մակնիշի 10 ՍՏ 351 և "ՎԱԶ 2110" մակնիշի 09 ԼՍ 002 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |