Հայաստանը, հավանաբար, կհեռարձակի «Եվրատեսիլ 2012» մրցույթը

Հայաստանը, հավանաբար, կհեռարձակի «Եվրատեսիլ 2012» մրցույթը

PanARMENIAN.Net - Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը ամենայն հավանականությամբ կհեռարձակվի Առաջին ալիքով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության կողմից տուգանվել է մայիսի վերջին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: Բացի այդ, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերով և առանց ընդհատումների, այլապես կարող է զրկվել «Եվրատեսիլ 2013»-ին մասնակցելուց:

Այս տարի հունվարի 17-ին մրցույթի պաշտոնական կայքը ներկայացրեց մրցույթի մասնակից 43 երկրների ցուցակը, որոնց թվում նշված էր նաև Հայաստանը: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաստատել էր, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:

Այնուհետև Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին:

Մինչ միության սահմանած վերջնաժամկետը, մրցույթին հրաժարվեց մասնակցել Լեհաստանը, նա տուգանք չի մուծել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---