Ռուսաստանը կշարունակի ակտիվ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասել է Պոպովը![]() 14 մայիսի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Գտնվելով Բաքվում՝ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է այն մասին, որ նրա երկիրը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է: Նա նշել է, որ մնացած համանախագահների հետ նրա երկիրն ակտիվ ջանքեր կգործադրի կարգավորման համար: Պոպովի խոսքով, Վլադիմիր Պուտինի առաջին հրամանագրերից մեկում նշվում է, որ Ռուսաստանը ՄԽ-ի հետ միասին կշարունակի ակտիվ աշխատանքը՝ ուղղված հակամարտության կողմերին աջակցությանը: Նա նաև նշել է, որ միջնորդները Բաքու կատարած այցելության շրջանակներում Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել են հակամարտության կարգավորման արդի հարցերը, այդ թվում պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել Սոչիում հանդիպումից հետո:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |