Լիբանանյան Տրիպոլիում զորքեր են տեղակայվել գրոհայինների ակտիվությունը ճնշելու համար

Լիբանանյան Տրիպոլիում զորքեր են տեղակայվել գրոհայինների ակտիվությունը ճնշելու համար

PanARMENIAN.Net - Լիբանանյան բանակի հրամանատարությունը զորքեր է գործուղել գրոհայինների ակտիվությունը ճնշելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ հաղորդագրությունների, իրավիճակը հյուսիսային մայրաքաղաքում կրկին սրվեց, երբ իսլամիստները գրավեցին կենտրոնական Նուր հրապարակը: Ծայրահեղական երիտասարդները հայտարարում են, որ պատրաստ են մարտնչել զորքերի հետ: Բողոքավորները պահանջում են իշխանություններից ազատ արձակել իսլամիստական կուսակցությունների ձերբակալված ակտիվիստներին:

Մինչդեռ սունիների ու ալևիների թաղամասերի սահմանին, որտեղ գիշերը բանակային պահակակետեր են տեղակայվել, վերսկսվել է ակտիվ փոխհրաձգությունը: Մի քանի ական պայթել է Տրիպոլիի կենտրոնում, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, մարդիկ շտապ լքում են տները: Զոհվել է ութ մարդ:

Վարչապետ Նաջիբ Միկատին դատապարտել է ընդդիմության փորձերը՝ ներկայացնել Լիբանանի բանակը որպես իսլամական կուսակցությունների հակառակորդ: Ըստ նրա, «զորքերը քաղաք են մտել միակ նպատակով՝ վերականգնել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---