«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ է Հմայակ Հովհաննիսյանի խորհրդարան մտնելուն![]() 15 մայիսի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ է , որպեսզի ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ ստանա։ «Ժողովուրդ»–ի աղբյուրների պնդմամբ, Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, թե բացառվում է, Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարան մտնի։ «Պատճառն այն է, որ Սարգսյանը դժգոհ է Հովհաննիսյանի պահվածիքց և ասել է, թե նա «անաղուհաց» մարդ է և իր տարիների արածները չի գնահատել։ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ զրույցից։ «Եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է այդ հարցով, ապա երևի իր կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է, որ այնուամենայնիվ պահպանեմ իմ մանդատը»,–գրում է «Ժողովուրդ»–ը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |