Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ. Անանդը և Գելֆանդը 3-րդ անգամ ոչ ոքի են խաղացել

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ. Անանդը և Գելֆանդը 3-րդ անգամ ոչ ոքի են խաղացել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահի Ինժեներական կորպուսում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը: Վիշվանաթան Անանդը և Բորիս Գելֆանդը 3-րդ պարտիայում 38-րդ քայլին համաձայնել են ոչ ոքի: Հաշիվն առայժմ հավասար է` 1.5:1.5:

Գրոսմայստերները խաղարկել են Գրյունֆելդի պաշտպանությունը: Սպիտակները կիրառել են ակտիվ տարբերակը: Սևերը ստացել են հեռանկարային դիրք: Սակայն աշխարհի չեմպիոնը չեզոքացրել է վտանգը և կարողացել հաղթանակ նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---