Գյուղնախարարը կայցելի Իսրայել իր պաշտոնակցի հրավերով

Գյուղնախարարը կայցելի Իսրայել իր պաշտոնակցի հրավերով

PanARMENIAN.Net - Իսրայելի Պետության գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի հրավերով 2012 թվականի մայիսի 16-19-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսրայել:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում հայ-իսրայելական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կկայանան այցելություններ ագրոպարենային բնագավառի ձեռնարկություններ, ինչպես նաև պատվիրակությունը կմասնակցի2012 թվականի մայիսի 15-17-ը Թել Ավիվում կայանալիք «Ագրիտեք» 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի շրջանակներում 2012 թվականի մայիսի 16-ին կայանալու է նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Պատվիրակությունը հադիպումներ կունենա նաև հայ համայնքի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---