Հայ կին բռնցքամարտիկները ԱԱ-ում դուրս են մնացել պայքարից և չեն կարողացել նվաճել Օլիմպիական ուղեգրեր

Հայ կին բռնցքամարտիկները ԱԱ-ում դուրս են մնացել պայքարից և չեն կարողացել նվաճել Օլիմպիական ուղեգրեր

PanARMENIAN.Net - Հայ կին բռնցքամարտիկները չեն կարողացել չինական Կինխոյանգդե քաղաքի աշխարհի առաջնության վարկանիշային մրցաշարում նվաճել Օլիմպիական ուղեգրեր:

Մինչև 75կգ քաշային կարգում Աշխեն Սիմոնյանը 1/16 եզրափակիչում 6:24 հաշվով զիջել է Լյումինիտա Տուրչինին (Հունգարիա): Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ առաջնությանը հանդես էր գալիս նաև Արմինե Սինաբյանը (60 կգ ք/կ), ով իսպանուհի Ջենիֆեր Միրանդայի հետ պայքարում չի կարողացել դուրս գալ 1/16 եզրափակիչ:

Եվրոպայի ներկայացուցիչներից վարկանիշ կստանան յուրաքանչյուր քաշային կարգի ուժեղագույն 3 կին բռնցքամարտիկներ` անկախ զբաղեցրած տեղից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---