Գեղարդ Մուսասին ցանկանում է մենամարտել UFC վարկածով չեմպիոն Ջոն Ջոնսի հետ15 մայիսի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Կիսաթեթև քաշային կարգում Strikeforce վարկածով նախկին չեմպիոն հայ մարզիկ Գեղարդ Մուսասին (Հոլանդիա) MMAJunkie Radio-ին տված հարցազրույցում պատմել է, որ վերջերս տարել է ծնկի խաչաձև հանգույցի վիրահատություն, ինչպես նաև հայտնել, որ նոր պայմանագիր է կնքել Strikeforce-ի հետ: Գեղարդի խոսքով, վիրահատությունը հաջող է անցել և շուտով նա պատրաստ կլինի մենամարտելու համար, պահանջվում է միայն որոշ ժամանակ վերականգնման համար: «Պայմանագրով ես մեկ պահեստային մարտ ունեի: Այդ ժամանակ ես հույս ունեի անցնել UFC, բայց ինձ նոր պայմանագիր առաջարկեցին: Ես ընդունել եմ այն և հիմա պետք է վեց մենամարտ անցկացնեմ Strikeforce հովանու տակ: Ղեկավարությունն ասել է, որ Strikeforce-ի բոլոր բռնցքամարտիկները մնում են Strikeforce-ում»,- Մուսասիի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: Նա տարբեր ժամանակներ ունեցել է երեք կազմակերպությունների տիտղոսներ՝ Warriors, DREAM և Strikeforce: Մուսասիի խոսքով, ապագայում նա հույս ունի նաև ձեռք բերել UFC գոտին: Մուսասին հայտարարել է, որ նա պատրաստ է պայքարել UFC չեմպիոն Ջոն Ջոնսի հետ. «Ես չեմ վախենում ոչ մեկի հետ մարտից, որովհետև ինձ երբեք լուրջ վնաս չեն պատճառել ոչ մի մարտում, լինի դա MMA կանոններով, քիքբոքսինգի կամ բռնցքամարտի: Ես պարտվել եմ, բայց ինձ մարտում երբեք վնաս չեն պատճառել: Ես միշտ գիտեմ, որ միշտ ունեմ իմ շանսը: Ես գիտեմ, որ ես լավ հարված ունեմ, այսպիսով, ես երբեք չեմ կասկածում իմ հաղթանակի մեջ: Ես կցանկանայի մենամարտել Ջոն Ջոնսի հետ»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |