Հայաստանում այսօր ավելի շատ են ամուսնանում![]() 15 մայիսի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամուսնությունների թիվն ավելացել է։ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված հանդիպմանը լրագրողներին այս մասին ասաց Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման(ՔԳԱԿ) տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը։ «1990 թվականների համեմատ այսօր ամուսնությունները շատացել են։ Եթե այն ժամանակ ամսական գրանցվում էր մինչև 50 ամուսնություն, ապա այժմ գրանցվում է 100 և ավելի»,–ասաց Ավետիսյանը։ Նա նաև ներկայացրեց Շենգավիթի ՔԿԱԳ 2009թ–ից մինչ օրս գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակը։ Ըստ այդ վիճակագրության, 2009 –ին գրանցվել է 1000 ամուսնություն, 216 ամուսնալուծություն, 2010–ին` 924 ամուսնություն և 211 ամուսնալուծություն, իսկ 2011–ին 1006 ամուսնություն ու 209 ամուսնալուծություն։ 2012թ–ի տարվա սկզբից մինչև մայիս ամիսը գրանցվել է 292 ամուսնություն և 89 ամուսնալուծություն։ Ավետիսյանի համոզմամբ, աճում է նաև քաղաքացիական ամուսնություների միտումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |